Ոչ ոք չունենա պատրանք, որ «Ազգային շարժումը» կրկին բռնի ուժով կգա, ոչինչ չեն անի, հավաստիացնում եմ, չի գա. Բիձինա Իվանիշվիլի
«Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան» կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլու հայտարարությամբ, եթե ենթադրնեք, որ երկրորդ փուլում հաղթի «Ազգային շարժման» թեկնածուն, կառավարությունն ունի բավական ռեսուրս, «Ազգային շարժման» գործողությունները բերի օրենքի շրջանակ: Այսպես է պատասխանել Բիձինա Իվանիշվիլին «Իմեդի» հեռուստաընկերության եթերում լրագրողի հարցին, ինչ տեղի կունենա, եթե երկրորդ փուլում հաղթի «Ազգային շարժման» թեկնածուն:
Ինչպես նշել է Իվանիշվիլին, երկրորդ փուլն այս սցենարով զարգանալու դեպքում, երկրի տնտեսական զարգացումը կխոչընդոտվի, քանի որ «Ազգային շարժումն» ամեն օր կփորձի զարգացնել հեղափոխական սցենարներ, որը Իվանիշվիլու կարծիքով, կխանգարի ներդրումների իրականացմանը:
Նրա խոսքով, «Ազգային շարժման» թեկնածուի հաղթանակը ամենաբացասական կերպով կազդի Վրաստանի արտաքին իմիջի վրա:
«Ոչ ոք չունենա պատրանք, որ ինչպես նրանք փորձում են հաղթել ընտրությունները – կրկին բռնի ուժով, ինչպես նախկինում, նույն մեթոդներով կգան, ոչ մի բան չեն անի, հավաստիացնում եմ, չեն գա: Սակայն եթե նույնիսկ ենթադրենք, վստահեցնում եմ հանրությանը, որ մենք ունենք բավական ռեսուրս, «Ազգային շարժման» գործողությունները բերի օրենքի շրջանակ, սակայն այն, որ կխաթարի էկոնոմիկային և երկրի զարգացմանը, դա փաստ է»,- հայտարարել է Բիձինա Իվանիշվիլին: