Ոչ մի կուսակցություն չի կարող կախված լինել ոչ «Վրացական երազանքից», ոչ «Ազգային շարժումից» կամ որևէ այլ կուսակցությունից, յուրաքանչյուր կուսակցություն ունի իր տեսլականը. Կախա Կալաձե

20:41, 24.11.2020

Ոչ մի կուսակցություն չի կարող կախված լինել ոչ «Վրացական երազանքից», ոչ «Ազգային շարժումից» կամ որևէ այլ կուսակցությունից, յուրաքանչյուր կուսակցություն ունի իր տեսլականը,- այս մասին հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ, «Վրացական երազանքի» գլխավոր քարտուղար՝ Կախա Կալաձեն:

Այս մեկնաբանությամբ նա պատասխանել է լրագրողի այն հարցին, թե հնարավոր է չորս կուսակցությունների կողմից առանձին միություն ստեղծվի:

«Յուրաքանչյուր կուսակցություն ունի իր տեսլականը, կարծիքը, իհարկե, ոչ մի կուսակցություն չի կարող կախված լինել «Վրացական երազանքից», ոչ էլ «Ազգային շարժումից» կամ այլ կուսակցություններից: Յուրաքանչյուր կուսակցություն ունի իր տեսլականը և շատ կարևոր է մեր երկրի համար, ժողովրդավարության զարգացման համար, այն, որ կայանա համագործակցությունը: Դա միայն ողջունելի է»,- հայտարարել է Կախա Կալաձեն:

Հիշեցնենք, որ «Եվրոպական Վրաստանի» առաջնորդ Դավիթ Բաքրաձեն ասել էր, որ այսօր քաղաքական խորհրդակցություններ են անցկացվել ընդդիմադիր չորս կուսակցությունների միջև: Ըստ Բաքրաձեի, այդ կուսակցություններն են. «Եվրոպական Վրաստանը», «Գիրչին», «Լելոն» և «Ռազմավարություն Աղմաշենեբելին»:

Նմանատիպ