Ոչ մի անօրեն հրաման հունիսի 20-ին չի տրվել, մնացած ամեն բան, ինչ տեղի է ունեցել հրամանի և համապատասխան կարգադրության շրջանակներում, իմ պատասխանատվությունն է. Գիորգի Գախարիա
Ոչ մի անօրեն հրաման հունիսի 20-ին չի տրվել, մնացած ամեն բան, ինչ տեղի է ունեցել հրամանի և համապատասխան կարգադրության շրջանակներում, իմ պատասխանատվությունն է. Գիորգի Գախարիա

Մի փնտրեք սև կատվին մութ սենյակում, հատկապես եթե նա այնտեղ չէ: Այս հրամանը որևէ անօրինական հրաման չէր: Մնացած ամենը, ինչ տեղի է ունեցել հրամանի և համապատասխան կարգադրության շրջանակներում հունիսի 20-ին, իմ պարտականությունն է, – այս մասին այսօրվա մամուլի ասուլիսում հայտարարել է «Հանուն Վրաստանի» կուսակցության առաջնորդ, Գիորգի Գախարիան:

Նրա խոսքով, այն ընդդիմադիրները, որոնք հունիսի 20-ին կանգնած էին խորհրդարանի դիմաց, երբեք չեն պատասխանել հարցերին:

«Ինչ վերաբերում է հունիսի 20-ին, ինչպես նաև այլ հարցերի, ես երբեք հարցերին պատասխանելու խնդիր չեմ ունեցել: Կցանկանայի հիշեցնել, որ այն ժամանակվա ընդդիմադիրներից ոչ մեկը, ովքեր ինչպես երևում է, իրենց ընդդիմություն էին համարում, չեն պատասխանել հարցին: Ես հունիսի 20-ին մասին խոսել եմ շատերի հետ: Ընդդիմադիրներից ոչ ոք, որ կազմակերպել էր հանրահավաքը և կոչ էր անում ժողովրդին ներխուժել խորհրդարան, չի պատասխանել այն պարզ հարցին, թե ինչու են դա անում կամ ինչպե էին դա բացատրում: Սա համեմատության համար է», – ասել է Գախարիան:

Միևնույն ժամանակ, ըստ Գիորգի Գախարիայի, այն մարդիկ, ովքեր տուժել են հունիսի 20-ին, անպատասխանատու ընդդիմադիրների գործողությունների զոհ են:

«Այս մարդիկ զոհ են դառձել անպատասխանատու քաղաքական գործիչների անպատասխանատու գործողությունների, ինչպես որ որոշ դեպքերում դա կարող էր լինել առանձին ոստիկանության ծառայողների սխալ վարքի կամ ուժի չարաշահման մաս: Մի փնտրեք սև կատվին մութ սենյակում, հատկապես եթե նա այնտեղ չէ: Դա հրաման չէր, էտ մեկ: Ոչ մի անօրեն հրաման հունիսի 20-ին չի տրվել, մնացած ամեն բան, ինչ տեղի է ունեցել հրամանի և համապատասխան կարգադրության շրջանակներում, իմ պատասխանատվությունն է: Պատասխան եմ տվել և հետագայում կտամ: Ես նույնպես հարցաքննվել եմ: Ես խնդիր չունեմ», – հայտարարել է Գախարիան: