Ոչ մեկ չի պատրաստվում, ենթարկվել Իվանիշվիլիի կանոններին. Խատիա Դեկանոիձե

«Ազգային շարժման» անդամ, Խատիա Դեկանոիձեի հայտարարությամբ, ոչ ոք չի պատրաստվում ենթարկվել Բիձինա Իվանիշվիլիի կանոններին:

Նրա խոսքով, ամեն ինչ արվելու է նոր ընտրություններ նշանակելու համար:

«Ես Բաթումիի ցույց չեմ տեսել, սակայն ոչ ոք չի պատրաստվում ենթարկվել Բիձինա Իվանիշվիլիի կանոններին: Այս երկիրը ղեկավարում է Բիձինա Իվանիշվիլին, դա շատ պարզ բանաձև է: Բիձինա Իվանիշվիլի, ոչ Գախարիան և ոչ էլ խորհրդարանի նախագահը: Ուստի, մենք ամեն ինչ անելու ենք նոր ընտրություններ նշանակելու համար», – հայտարարել է Խատիա Դեկանոիձեն:

Հարցին, «Կհայտարարե՞ք արդյոք անհնազանդությունը», Խատիա Դեկանոիձեն պատասխանել է. «Մենք շատ շուտով կհայտարարենք ծրագրի մասին»:

Հիշեցնենք, Բաթումիում ընթացող ցույցին, «Ազգային շարժման» ներկայացուցիչ Ջելալ Քիքավան ասել էր, որ եթե մինչև ժամը ութը իրենք չեն ստանա պատասխանը, ապա կդուրսգան սահմանադրական տարածությունից և կհայտարարեն անհնազանդություն: