«Ոչ՝ նացիզմին» ժողովրդական շարժումն այսօր անցկացնելու է «Հիշում ենք նոյեմբերի 7-ը» խաղաղ երթ
Ռուսթավելու պողոտայում «Ոչ՝ նացիզմին» ժողովրդական շարժումն այսօր անցկացնելու է «Հիշում ենք նոյեմբերի 7-ը» խաղաղ երթ:
«Ոչ՝ նացիզմին» ժողովրդական շարժումը նոյեմբերի 7-ին, 16:00-ին, Ռուսթավելու պողոտայում անցկացնելու է «Հիշում ենք նոյեմբերի 7-ը» խաղաղ երթ: Ժողովրդական շարժման հիմնադիրներն են՝ ծնողները, ում զավակներին սպանել են, Սաակաշվիլու ռեժիմի ժամանակ տուժած մարդիկ և երիտասարդներ, որոնք դեմ են նացիզմի ռեանիմացիային, կոչ են անում բնակչությանը, ակտիվանալ նախագահական ընտրությունների երկրորդ փուլի համար և վերջնական հրաժարվել բռնակալ Սաակաշվիլու իշխանությունից:
Դրա հետ մեկտեղ, «Ոչ՝ բռնությանը» կազմակերպության հիմնադիրներ, իրավապաշտպան Նանա Կակաբաձեն և 2004 թվականին, պարեկային ոստիկանի կողմից Դիդուբեի եկեղեցու դիմաց սպանված Բուտա Ռոբաքիձեի մայրը, Իա Մետրևելին դիմում են հանրության այն զանգվածին, ով մասնակցում էր նոյեմբերի 7-ի ակցիային, գալ օպերայի մոտ, որպեսզի միասին ասենք «ո’չ» անարդարությանը, երիտասարդների մասսայական սպանություններին, անօրեն կալանավորմանը, մարդկանց կտտանքներին, էլիտար կոռուպցիային, վարկաբեկմանը»,- նշված է ակցիայի կազմակերպիչների կողմից տարածած տեղեկությունում: