Ուզում եմ մեծ հարգանք ցուցաբերել Երկրորդ համաշխարհային պատերազմի հերոս վետերանների նկատմամբ, վրացիները մեծ վաստակ ունեն այս պատերազմում հաղթելու մեջ. Իրակլի Ղարիբաշվիլի
Ուզում եմ մեծ հարգանք ցուցաբերել Երկրորդ համաշխարհային պատերազմի հերոս վետերանների նկատմամբ, վրացիները մեծ վաստակ ունեն այս պատերազմում հաղթելու մեջ. Իրակլի Ղարիբաշվիլի

Նախ ուզում եմ շնորհավորել մեր հերոս վետերաններին, այսօր՝ մայիսի 9-ին, ֆաշիզմի վրա տարած հաղթանակի 77-րդ տարեդարձի կապակցությամբ, ցանկանում եմ իմ հարգանքը հայտնել մեր հերոս վետերաններին, ովքեր մասնակցել են Երկրորդ համաշխարհային պատերազմին,- այս մասին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է՝ Վետերանների մշակույթի և հանգստի այգում, որտեղ նախարարների կաբինետի անդամների հետ հարգանքի տուրք է մատուցել Երկրորդ համաշխարհային պատերազմում զոհվածների հիշատակին։

Կառավարության ղեկավարը ծաղկեպսակ է դրել Մելիտոն Քանթարիայի կիսանդրու մոտ, շնորհավորել Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերաններին ֆաշիզմի վրա տարած հաղթանակի 77-րդ տարեդարձի կապակցությամբ, շնորհակալություն հայտնել նրանց։

«Ինչպես գիտեք, վրացիները մեծ ներդրում և վաստակ ունեն այս պատերազմում հաղթելու մեջ։ Իհարկե, ևս մեկ անգամ ուզում եմ հարգանքի տուրք մատուցել մեր հերոսներին, ովքեր իրենց զոհաբերեցին հանուն աշխարհի ավելի լավ ապագայի, և մեր՝ վրացիներիս մեծ վաստակն է այս պատերազմում հաղթելը։ Ուզում եմ շնորհավորել ձեզ մայիսի 9-ի կապակցությամբ և բոլորիդ մաղթել հաղթանակ և խաղաղություն»,- ասել է վարչապետը։