Ուզում եմ կոչ անել մեր քաղաքացիներին ակտիվորեն ներգրավվել պատվաստումների գործընթացին. Իրակլի Ղարիբաշվիլի

12:32, 23.07.2021

Ուզում եմ կոչ անել մեր քաղաքացիներին ակտիվորեն ներգրավվել պատվաստումների գործընթացին, – լրագրողներին ասել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:

Ինչպես նշել է կառավարության ղեկավարը, այսօր Վրաստան է ներմուծվում կես միլիոն Ֆայզեր պատվաստանյութ, բացի այդ, երկիրն ունի նաև միլիոն ու կես չինական պատվաստանյութ:

«Մեր ամբողջ ուշադրությունը պետք է ուղղված լինի զարգացման ու պատվաստման վրա: Այսօր կստանանք կես միլիոն Ֆայզեր պատվաստանյութ: Սա ԱՄՆ կառավարության աջակցությունն է մեզ: Բացի այդ, Վրաստանում կա 1,5 միլիոն չինական պատվաստանյութ և կուզենայի կոչ անել մեր քաղաքացիներին ակտիվորեն ներգրավվել պատվաստումների գործընթացին», – ասել է Իրակլի Ղարիբաշվիլին:

Նմանատիպ