Ուզրա Զեյա. ԱՄՆ-ը դեռևս մտահոգված է Վրաստանի կառավարության հակաժողովրդավարական գործողություններով, մենք կոչ ենք անում կառավարությանը շտկել իր ընթացքը

12:55, 13.07.2024

ԱՄՆ-ը դեռևս խորապես մտահոգված է Վրաստանի կառավարության հակաժողովրդավարական գործողություններով, սոցցանցերում գրառել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուզրա Զեյան՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ հանդիպումից հետո։

Ինչպես նշում է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը, նա Վրաստանի կառավարությանը կոչ է անում շտկել ընթացքը։

«Ես մտքերի անկեղծ փոխանակում եմ ունեցել վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։ ԱՄՆ-ը շարունակում է խորապես մտահոգված լինել Վրաստանի կառավարության հակաժողովրդավարական գործողություններով, այդ թվում՝ այսպես կոչված. արտաքին ազդեցության օրենքով և հռետորաբանությամբ, որը խաթարում է նրանց ճանապարհը դեպի ԵՄ և հարաբերությունները ԱՄՆ-ի հետ:

Մենք կոչ ենք անում Վրաստանի կառավարությանը շտկել ընթացքը և իրականացնել հասարակության նկրտումները Վրաստանի եվրոպական ապագայի նկատմամբ»,- գրառում է Ուզրա Զեյան։

Նմանատիպ