Ուզբեկստանը սկսել է պղնձի տեղափոխումը Միջին միջանցքով, այդ թվում Վրաստանով
Ուզբեկստանը սկսել է պղնձի տեղափոխումը Միջին միջանցքով, այդ թվում Վրաստանով

Ուզբեկստանն առաջին անգամ պղնձով բեռնված գնացք է ուղարկել նոր երթուղի, որը շրջանցում է Ռուսաստանը։ Այս մասին հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը՝ հիմնվելով Ուզբեկստանի պետական ​​երկաթուղային ընկերության վրա։

Ընկերությունից հայտնել են, որ գնացքը Բուլղարիա կտեղափոխի 46 վագոն և պղնձի խտանյութով լի 91 կոնտեյներ Ալմալիկի լեռնամետալուրգիական կոմբինատից։ Ուզբեկստանից բեռները Բուլղարիա կհասնեն Միջին միջանցքով՝ Թուրքմենստանով, Ադրբեջանով, Վրաստանով, ինչպես նաև Կասպից և Սև ծովերով։

Բրյուսելը Միջին միջանցքը դիտարկում է որպես Եվրոպան Ասիայի հետ կապող այլընտրանքային ճանապարհ, որով հնարավոր է շրջանցել Ռուսաստանը։ Անցյալ ամիս Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը հայտարարեց, որ պատրաստ է միլիարդավոր եվրոներ ներդնել Եվրոպայի և Ասիայի միջև բեռնափոխադրումների զարգացման համար՝ շրջանցելով Ռուսաստանը: