Ուսումնական-դաստիարակչական հաստատությունների և դրանց հարակից տարածքներում ծխախոտի արտադրանք վաճառելու համար տուգանքները մեծանում են
Ուսումնական-դաստիարակչական հաստատությունների և դրանց հարակից տարածքներում, 50 մետր շառավղով ծխախոտի արտադրանքի իրացման տուգանքների չափերն ավելանում են։ Համապատասխան փոփոխությունները ներառված են «Ծխախոտի վերահսկման մասին» օրենքում, որն արդեն նախաձեռնվել է։
Փոփոխությունների համաձայն՝ այս խախտման համար 200 լարի տուգանքը կհասցվի 500 լարիի։ Այս գործողությունը կրկնելու համար տուգանքը 400 լարիի փոխարեն կկազմի 1000 լարի։
Բացի այդ, նախագծի համաձայն՝ ծխախոտի արտադրանքի, ծխախոտի արտադրողի կամ մեծածախ վաճառողի ժողովրդականացումը մասսայական հաղորդակցությունների՝ տպագիր կամ էլեկտրոնային միջոցներով (այդ թվում ինտերնետ) կտուգանվի 5000 լարիով, իսկ կրկին խախտելու դեպքում 10 000 լարիի չափով։
Օրինագծի նախաձեռնողներն են խորհրդարանի անդամներ Դիմիտրի Խունդաձեն և Լադո Կախաձեն։