ՈՒսուցիչների քննությունների կապակցությամբ, 12 հանրային դպրոցում հայտարարվելու է արձակուրդ
ՈՒսուցիչների քննությունների կապակցությամբ, 12 հանրային դպրոցում հայտարարվելու է արձակուրդ

Ուսուցիչների առարկայական և մասնագիտական ​​իրավասությունների հաստատման քննությունների կապակցությամբ, 2019 թվականի հոկտեմբերի 26-ից մինչև նոյեմբերի 10-ը Վրաստանի մասշտաբով 12 դպրոցում հայտարարվելու է լրացուցիչ արձակուրդ, իսկ բաց թողնված ուսումնական օրերը հատուցվելու են օրենսդրության համաձայն, դպրոցների կողմից ընտրված ժամկետում,- այս մասին լրատվությունը տարածում է ՝ Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը:

Բացի այդ, դպրոցներում, որտեղ ուսումը իրականացվում է երկու տարբեր շենքերում, տարրական աստիճանի խմբերի համար ուսումնական գործընթացը կանցկացվի սովորական ձևով:

Այն պրոցներում, որտեղ անց են կացվելու քննությունները, վարչակազմի կողմից  արդեն տեղեկացված են ՝ ինչպես աշակերտների ծնողները, այնպես էլ ուսուցիչները:

«Ինչպես հայտնի է, 2019 թվականի նոյեմբերին նախատեսվում է անցկացնել ուսուցիչների առարկայական և մասնագիտական ​​իրավասությունների հաստատման քննություն/թեստ: Այդ նպատակով գնահատման և քննությունների ազգային կենտրոնի կողմից, Վրաստանի մասշտաբով ընտրվել է 12 դպրոց, որտեղ անց են կացվելու քննությունները»,-ասված է նախարարության հայտարարության մեջ: