Ուշգուլիում՝ Վրաստանի ամենահեռավոր գյուղում. The Independent-ի հոդվածը՝ Սվանեթիի մասին

«Ուշգուլիում՝ Վրաստանի ամենահեռավոր գյուղում»,- նման վերնագրով հոդված է հրապարկել բրիտանական The Independent հրատարակությունը:

Հոդվածի հեղինակ Նիկ Ռեդմեյնը նշում է, որ բնակչության մեծ մասը լքել է Ուշգուլի գյուղը, սակայն նոր ավիաչվերթը, որը բերում է զբոսաշրջիկներին, Ուշգուլիին հաղորդել է նոր կյանք:

Ռեդմեյնը հոդվածն սկսում է Վրաստանի մայրաքաղաքի Թբիլիսիի մասին խոսելով:

«Այժմ Վրաստանը մտորումների մեջ է»,- գրում է հեղինակը և նշում, որ ուղիղ չվերթների միջոցով, Թբիլիսին տուրիստական քարտեզի վրա հայտնվել է որպես նոր վայր և ստեղծվում է տպավորություն, որ բոլորը մեկնում են Վրաստան:

Հեղինակն ընթերցողին է ծանոթացնում տեղի բնակիչ Մարեխի Նիժարաձեին, ով Ուշգուլիում ղեկավարում է ընտանեկան հյուրանոցը: Մարեխի Նիժարաձեն լրագրողների հետ հարցազրույցում պատմում է, որ զբոսաշրջությունը գյուղը լքած բնակչության մի մասին հետ է վերադարձրել: