Ուշադիր հետևելու ենք համավարակաբանական վիճակին, եթե անհրաժեշտ լինեն որոշակի լրացուցիչ միջոցներ, այդ քայլերը կձեռնարկվեն. Թամար Գաբունիա
Այսօրվա դրությամբ գրանցվել է 171 նոր դեպք, չնայած դա հանգստյան օրերի էֆեկտն է: Կատարվել է 15 հազար թեստ: Դրականության ցուցանիշը վերջին երկու շաբաթվա ընթացքում և նույնպես յոթ օրվա ընթացքում երկու տոկոսից ցածր է, բայց անցած շաբաթվա վերջին մենք դեպքերի աճ տեսանք, 400-ից 500-ի շրջանակներում, ինչը ուշագրավ է», – հայտարարել է Առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիան:
Ըստ նրա, անհրաժեշտ է, որ քաղաքացիները հետևեն առկա կանոնակարգերին:
«Հետևաբար, դեպքերի հետագա ավելացումը չսրելու համար, շատ կարևոր է խստորեն պահպանել սահմանված կանոնները: Ամենակարևորը շնչադիմակի կիրառումն է, ձեռքերի հիգիենան և հեռավարության պաշտպանությունը: Այս կանոններով և ակտիվ փորձարկման ծրագրով մենք կարծում ենք, որ հնարավոր կլինի ժամանակին արձագանքել դեպքերի աճին: Մենք ակտիվորեն կհետևենք համավարակաբանական իրավիճակին, և եթե անհրաժեշտ լինի որևէ լրացուցիչ միջոցառում, այդ քայլերը չեն հետաձգվի», – հայտարարել է Գաբունիան: