ՈՒսանողները կառավարության վարչակազմի մոտ անց են կացրել բողոքի ցույց
«Մի հաշվիր իմ փողը», «Հաշվիր գիտելիքներս», այս կարգախոսով ուսանողները բողոքի ցույց են կազմակերպել կառավարության վարչակազմի առջև: Ուսանողների խոսքով, 2020 թվականից առ այսօր, համավարակի պատճառով, ավելի քան 30 000 ուսանողների համար կասեցվել է կարգավիճակը, ֆինանսական պարտքի պատճառով:
Նրանք կառավարության ղեկավարին խնդրում են ժամանակին ուսումնասիրել մի քանի օր առաջ ներկայացված դիմումը: Ուսման վարձը իջեցնելու խնդրանքով երիտասարդական ուժերի ստեղծած ստորագրահավաքն ունի ավելի քան 10 000 ստորագրող:
«Մեր հիմնական նպատակն է պետությանը ձայն հասցնենք և պահանջները հնչեցնենք նաև փողոցներում: Մեր հիմնական պահանջն է նվազեցնել ուսման վարձը, վերականգնել ուսանողների կասեցված կարգավիճակը և ստեղծել բանակցային հարթակ, որտեղ ուսանողները կկարողանան իրավիճակը քննարկել պետական մարմինների և այլ կազմակերպությունների հետ, ինչը խնդիր է ոչ միայն ուսանողների, այլև երկրի համար», – հայտարարել է ցուցարար Թորնիկե Գեգեճկորին: