ՈՒռուցքաբանական հիվանդությունների բուժման մատչելիության բարեփոխման շրջանակներում, օնկոպացիենտների համար բուժումը դարձել է անվճար
Վրաստանի բռնազավթված տարածքներից փախստականների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարար, Էկատերինե Տիկարաձեի հայտարարությամբ, համընդհանուր առողջապահական ծրագրում կատարվել են էական փոփոխություններ, որի արդյունքում քաղցկեղով հիվանդների բուժումը ֆինանսավորվելու է պետության կողմից:
«Շատ կարևոր բարեփոխում է իրականացվել ուռուցքաբանական հիվանդությունների բուժման մատչելիության բարձրացման համար, որի շրջանակներում քաղցկեղով հիվանդների բուժումն դառել է անվճար: Յուրաքանչյուր հիվանդին հատկացված տարեկան բյուջեն ավելացել է 8 000 լարիով, որի արդյունքում գրպանից վճարումները կրճատվել են միջինը 25 միլիոն լարիով»,- հայտարարել է Էկատերինե Տիկարաձեն: