Ուրսուլա ֆոն դեր Լեյենի ղեկավարությամբ Եվրահանձնաժողովը քննարկում է նոր հետախուզական գործակալություն ստեղծելու ծրագիրը
Ուրսուլա ֆոն դեր Լեյենի ղեկավարությամբ Եվրահանձնաժողովը քննարկում է նոր հետախուզական գործակալություն ստեղծելու ծրագիրը

Եվրոպական հանձնաժողովը՝ նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի գլխավորությամբ, քննարկում է նոր հետախուզական կառույցի ստեղծման պլանը։ Այս մասին հայտնում է Financial Times-ը։

Նոր հետախուզական մարմինը գործելու է Եվրահանձնաժողովի գլխավոր քարտուղարության ներքո և նպատակ ունի ավելի արդյունավետ կերպով օգտագործել ԵՄ անդամ պետությունների կողմից հավաքագրված հետախուզական տվյալները։

Թերթի տվյալներով՝ գլխավոր քարտուղարության ներքին ստորաբաժանումը պլանավորում է ԵՄ հետախուզական համայնքի ներկայացուցիչների վարձույթ և տվյալների համատեղ հավաքագրում՝ միավորելով ջանքերը ընդհանուր նպատակների համար։

Սակայն աղբյուրները նշել են, որ այս նախաձեռնությանը դեմ են արտահայտվել ԵՄ դիվանագիտական ծառայության բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք վերահսկում են ԵՄ հետախուզական և իրավիճակային կենտրոնը՝ Intcen-ը։