Ուրսուլա ֆոն դեր Լեյենը ժամանել է Կիև
Ուրսուլա ֆոն դեր Լեյենը ժամանել է Կիև

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը ժամանել է Կիև։ Այս տեղեկությունը Twitter-ում տարածում է Եվրահանձնաժողովի նախագահը։

Ուրսուլա ֆոն դեր Լեյենի խոսքով՝ ինքը մի քանի հարց է քննարկելու Վոլոդիմիր Զելենսկու և Դենիս Շմիգալի հետ։

«Ռուսաստանի կողմից սկսված պատերազմի սկզբից ի վեր երրորդ այցը Կիև։ Շատ բան է փոխվել։ Ուկրաինան այժմ Եվրամիությանը անդամակցության թեկնածու է: Ես պատրաստվում եմ Վոլոդիմիր Զելենսկու և Դենիս Շմիգալի հետ քննարկել մեր տնտեսությունների և ժողովուրդների մերձեցումը Ուկրաինայի անդամակցության ճանապարհին»,- գրել է Ուրսուլա ֆոն դեր Լեյենը սոցցանցում։