Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի և Զելենսկու հետ. «Մենք պետք է ապահովենք Ուկրաինայի խաղաղությունը հուսալի անվտանգության երաշխիքներով, որոնք երկիրը կդարձնեն պողպատի պես ամուր»
Կիևի վրա հարձակման հետևանքով Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հեռախոսազրույցներ է ունեցել ԱՄՆ և Ուկրաինայի նախագահների հետ։
Ֆոն դեր Լայենի խոսքով՝ Պուտինը պետք է գա բանակցությունների սեղանի շուրջ։
«Մենք պետք է ապահովենք արդար և երկարատև խաղաղություն Ուկրաինայի համար՝ ամուր և վստահելի անվտանգության երաշխիքներով, որոնք երկիրը կդարձնեն ամուր ինչպես պողպատը։ Եվրոպան ամբողջությամբ կկատարի իր դերը։ Մեր պաշտպանական գործիքը՝ SAFE-ը, կարևոր նշանակություն կունենա քաջ ուկրաինական զինված ուժերի ամրապնդման համար», – գրել է Ուրսուլա ֆոն դեր Լայենը։