Ուրսուլա ֆոն դեր Լեյեն. Ես ողջունում եմ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 18-րդ փաթեթի շուրջ համաձայնագիրը, ճնշումը կշարունակվի մինչև Պուտինը չավարտի պատերազմը
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը ողջունում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 18-րդ փաթեթի շուրջ համաձայնագիրը։
Ինչպես նա գրել է, Ռուսաստանի վրա ճնշումը կշարունակվի մինչև Վլադիմիր Պուտինը չդադարեցնի պատերազմը Ուկրաինայում։
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը այս մասին գրել է սոցիալական ցանցերում։
«Ես ողջունում եմ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 18-րդ փաթեթի շուրջ համաձայնագիրը։ Մենք հարվածում ենք ռուսական ռազմական մեքենայի սրտին։ Մենք թիրախավորում ենք նրա բանկային, էներգետիկ և ռազմարդյունաբերական ոլորտները և նավթի գների նոր դինամիկ վերին սահմանը։ Ճնշումը կշարունակվի մինչև Պուտինը չավարտի այս պատերազմը», – գրել է Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։