Ուրսուլա ֆոն դեր Լեյեն. Ես դատապարտում եմ ՀԱՄԱՍ-ի հարձակումը Իսրայելի տարածքի վրա, սա ահաբեկչություն է իր ամենավատ ձևով, Իսրայելն իրավունք ունի պաշտպանվելու
Ուրսուլա ֆոն դեր Լեյեն. Ես դատապարտում եմ ՀԱՄԱՍ-ի հարձակումը Իսրայելի տարածքի վրա, սա ահաբեկչություն է իր ամենավատ ձևով, Իսրայելն իրավունք ունի պաշտպանվելու

Ես միանշանակ դատապարտում եմ ՀԱՄԱՍ-ի կողմից Իսրայելի տարածքում իրականացված հարձակումը,- սոցցանցում գրում է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։

Նրա խոսքով՝ Իսրայելն իրավունք ունի պաշտպանվելու նման սարսափելի հարձակումներից։

«Սա ահաբեկչություն է իր ամենավատ ձևով։ Իսրայելն իրավունք ունի պաշտպանվելու նման սարսափելի հարձակումներից»,- սոցցանցում գրել է Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։

Գազայի հատվածից այսօր՝ լուսադեմին, հրթիռներ են արձակվել Իսրայելի ուղղությամբ։ Հրթիռային հարձակման հետևանքով զոհվել է առնվազն հինգ և վիրավորվել Իսրայելի ավելի քան 100 քաղաքացի: ՀԱՄԱՍ-ը ստանձնել է հարձակման պատասխանատվությունը։

Բացի այդ, Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ իրականացված հրթիռակոծության պատճառով Իսրայելի պաշտպանության ուժերը պատերազմական դրություն են հայտարարել։