Ուրսուլա ֆոն դեր Լեյեն. Տրանսկասպյան միջանցքը կարող է դառնալ ոչ միայն դեպի Եվրոպա, այլև դեպի խաղաղություն տանող ուղի
Ուրսուլա ֆոն դեր Լեյեն. Տրանսկասպյան միջանցքը կարող է դառնալ ոչ միայն դեպի Եվրոպա, այլև դեպի խաղաղություն տանող ուղի

Տրանսկասպյան միջանցքը կարող է դառնալ ոչ միայն դեպի Եվրոպա, այլև դեպի խաղաղություն տանող ճանապարհ, ասել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։

Եվրոպական հանձնաժողովի նախագահը հայտարարությունն արել է Բրյուսելում ԵՄ դեսպանների համաժողովում ունեցած ելույթի ժամանակ։

«Մտածեք Տրանսկասպյան տրանսպորտային միջանցքի նման ռազմավարական նախագծերի մասին։ Առաջին հայացքից դրա նպատակն է կրճատել Կենտրոնական Ասիայի և Եվրոպայի միջև ճանապարհորդության ժամանակը 30-ից մինչև 15 օր, բայց այս նախագիծը շատ ավելին է։ Այս միջանցքը կկապի Հարավային Կովկասի նախկինում թշնամաբար տրամադրված պետությունները և կկապի դրանք նաև Եվրոպայի հետ։ Ինչպես Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ածուխն ու երկաթը միավորեցին Եվրոպան, այս նոր միջանցքը կարող է առևտուրն ու համագործակցությունը դարձնել նորմա խնդրահարույց տարածաշրջանում և դառնալ ոչ միայն դեպի Եվրոպա, այլև դեպի խաղաղություն տանող ճանապարհ։ Իմ միտքը պարզ է. այս տարածաշրջանում, ինչպես Աֆրիկայում կամ Մերձավոր Արևելքում, մեր ներդրումները նշանակում են, որ մենք ունենք լծակներ և ներկայացուցչություն», – ասել է Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։