Ուրսուլա ֆոն դեր Լեյեն. Անդադար ռուսական ռմբակոծությունների ևս մեկ գիշեր խլեց անմեղ մարդկանց կյանք, Ռուսաստանը պետք է դադարեցնի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա անխտիր հարձակումները
Ուրսուլա ֆոն դեր Լեյեն. Անդադար ռուսական ռմբակոծությունների ևս մեկ գիշեր խլեց անմեղ մարդկանց կյանք, Ռուսաստանը պետք է դադարեցնի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա անխտիր հարձակումները

«Ռուսաստանը պետք է անհապաղ դադարեցնի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա անընտրական հարձակումները», – այս մասին գրել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը սոցիալական ցանցում։

Ինչպես նշել է Եվրահանձնաժողովի ղեկավարը, Ռուսաստանը պետք է միանա կայուն խաղաղության շուրջ բանակցություններին։

«Ռուսաստանի դաժան ռմբակոծությունների ևս մեկ գիշեր վնասել է քաղաքացիական ենթակառուցվածքը և խլել անմեղ մարդկանց կյանքեր։ Բացի այդ, հարված է հասցվել ԵՄ պատվիրակությանը Կիևում։ Մեր պատվիրակության աշխատակիցները անվտանգ են։ Ռուսաստանը պետք է անհապաղ դադարեցնի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա անընտրական հարձակումները և միանա արդար ու կայուն խաղաղության բանակցություններին», – գրել է Ուրսուլա ֆոն դեր Լայենը։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի գիշերային հարձակման հետևանքով Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում զոհվել է առնվազն 12 մարդ, 48-ը՝ վիրավորվել։