ՈՒրախալի է, որ Վրաստանի ջանքերը Եվրաինտեգրման տեսանկյունից մնում են անփոփոխ. Պիտեր Սիիարտո
ՈՒրախալի է, որ Վրաստանի ջանքերը Եվրաինտեգրման տեսանկյունից մնում են անփոփոխ. Պիտեր Սիիարտո

Նոյեմբերի 3-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանիի և Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պիտեր Սիրիարտոյի միջև: Սիիարտոն շնորհավորել է իր վրացի գործընկերոջը նոր ընտրական համակարգով Վրաստանում խորհրդարանական ընտրությունների հաջող անցկացման կապակցությամբ: Այս մասին իր Հունգարիայի արտաքին գործերի նախարարը գրել է իր Facebook-ի էջում:

«ՈՒրախալի է, որ Վրաստանի ջանքերը Եվրաինտեգրման տեսանկյունից մնում են անփոփոխ: Հունգարիան շարունակում է համարել արևելյան գործընկերությունը որպես Եվրամիության  կարևորագույն նախագծերից մեկը, որի ընթացքում մենք շարունակելու ենք աջակցել Վրաստանին»,- նշել է Սիիարտոն:

Նրա խոսքով, գործընկերները քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը:

«Մենք քննարկել ենք նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությանհարցը, որում ես գնահատում եմ Վրաստանի մտադրությունը, միջնորդի դեր խաղաղ հակամարտող կողմերի միջև», – ասված է հայտարարության մեջ:

Տեղեկատվությունը տարածում է Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը: