Ուրախ ենք, որ ի նշան մեր երկրների սերտ համագործակցության՝ հեռուստաաշտարակը լուսավորվեց Գերմանիայի և Վրաստանի դրոշների գույներով. Գերմանիայի դեսպանատուն
Թբիլիսիի հեռուստաաշտարակն այսօր լուսավորվել է Գերմանիայի և Վրաստանի դրոշների գույներով։ Այս մասին սոցցանցում գրում է Վրաստանում Գերմանիայի դեսպանությունը։
«Մենք ուրախ ենք, որ 30-ամյակի կապակցությամբ և ի նշան մեր երկրների միջև սերտ համագործակցության, այսօր Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է Գերմանիայի և Վրաստանի դրոշների գույներով»,- հայտնել են դեսպանատնից։
2022 թվականին լրանում է Վրաստանի և Գերմանիայի Դաշնային Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը։