Ուրախ եմ, որ պատգամավորները վերադարձել են խորհրդարան, այժմ բոլոր կուսակցությունները պետք է ստորագրեն ապրիլի 19-ի համաձայնագիրը և աշխատեն նրա կատարման համար. Օլիվեր Վարհեյ
Եվրամիության հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեյը Թվիթերում գրել է, որ գոհ է պատգամավորների խորհրդարան մուտք գործելուց, քանի որ խորհրդարանը քաղաքական քննարկումների վայր է:
Ինչպես Օլիվեր Վարհեյը հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Կախա Կուճավայի և խորհրդարանական կուսակցությունների ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո, բոլոր կողմերը պետք է ստորագրեն ապրիլի 19-ի համաձայնագիրը և միասին աշխատեն այն կյանքի կոչելու ուղղությամբ:
«Ուրախ եմ, որ պատգամավորները վերադարձան խորհրդարան: Հենց այս վայրում պետք է տեղի ունենա բանավեճը: Հիմա բոլոր կողմերը պետք է ստորագրեն ապրիլի 19-ի քաղաքական համաձայնագիրը և միասին աշխատեն այն կյանքի կոչելու ուղղությամբ», – գրել է Օլիվեր Վարհեյը: