Ուոլ Սթրիթ Ջորնալ. Պարսից ծոցում պատերազմի սկսվելուց ի վեր զոհվել է 13 ամերիկացի զինվոր, վիրավորվել՝ 365 զինծառայող
Պարսից ծոցում պատերազմի սկսվելուց ի վեր վիրավորվել է 365 ամերիկացի զինծառայող: Տեղեկատվությունն այս մասին «Ուոլ Սթրիթ Ջորնալը» տարածում է՝ հղում անելով Պենտագոնին:
Իրանի դեմ սկսված գործողության ընթացքում, պաշտոնական տվյալներով, զոհվել է 13 ամերիկացի զինվոր, իսկ 365-ը վիրավորվել է:
Վիրավորների թվում է ցամաքային զորքերի 247 ներկայացուցիչ, նավատորմում ծառայող 63 զինվոր, 19 ծովային հետևակային և ռազմաօդային ուժերի անձնակազմի 36 անդամ:
Ի գիտություն, 7 ամերիկացի զինվորական զոհվել է Իրանի դեմ ռազմական գործողությունների սկսվելու հենց առաջին օրերին: Եվս վեց զինվորական զոհվել է ամերիկյան վառելիք լիցքավորող ինքնաթիռի կործանման հետևանքով: Այս միջադեպը Պենտագոնը գնահատում է որպես դժբախտ պատահար: