Ուկրաինայում զոհված վրացի մարտիկ Կախա Գոգոլի դին տեղափոխել են հայրենիք
Ուկրաինայում զոհված վրացի մարտիկ Կախա Գոգոլի դին տեղափոխել են հայրենիք

Ուկրաինայում զոհված վրացի մարտիկ Կախա Գոգոլի դին տեղափոխել են հայրենիք: Նրա հարազատները գտնվում էին Թբիլիսիի միջազգային օդանավակայանում։

47-ամյա Կախա Գոգոլը կռվել է Լուգանսկի մարզում: Նա զոհվել է ռուս օկուպանտների օդային հարձակման ժամանակ։ Կախա Գոգոլը կտեղափոխվի հայրենի Փոթի:

Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական ագրեսիայի զոհ է դարձել 17 վրացի մարտիկ։