Ուկրաինայում Վրաստանի գործերով ժամանակավոր լիազորը Ուկրաինայի ԱԳ նախարարի տեղակալին բողոքի նոտա է հղել Սաակաշվիլու հայտարարության պատճառով
Ուկրաինայում Վրաստանի գործերով ժամանակավոր լիազորը Ուկրաինայի ԱԳ նախարարի տեղակալին բողոքի նոտա է հղել Սաակաշվիլու հայտարարության պատճառով

Ուկրաինայում Վրաստանի գործերով ժամանակավոր լիազոր Դավիթ Բոճորիշվիլին Ուկրաինայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վասիլ Բոդնարին:

Ինչպես նշված է Ուկրաինայում Վրաստանի դեսպանության տեղեկության մեջ, լիազորը ուկրաինական կողմին փոխանցել է բողոքի նոտա Ուկրաինայի բարեփոխումների ազգային խորհրդի գործադիր կոմիտեի նախագահ Միխեիլ Սաակաշվիլու կողմից հուլիսի 9-ին արված հայտարարության վերաբերյալ և վրդովմունք արտահայտել Ուկրաինայի պաշտոնական անձի կողմից Վրաստանի իշխանության հասցեին արված անընդունելի հայտարարությունների պատճառով:

Նրանց փոխանցմամբ, հանիպման ժամանակ, Դավիթ Բոճորիշվիլին նշել է, որ նման սադրիչ քայլերը վնասում են երկու երկրների միջև բարեկամական և ռազմավարական հարաբերությունները: Կողմերը հայտնել են համագործակցության հզորացման պատրաստակամություն, երկկողմ հարաբերությունների հետագա ամրապնդման նպատակով: