Ուկրաինայում ռուսամետ անջատողականների գերության մեջ Մեծ Բրիտանիայի քաղաքացու մահվան պատճառով ՌԴ դեսպանը կանչվել է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ

20:30, 15.07.2022

Ուկրաինայում ռուսամետ անջատողականների գերության մեջ Մեծ Բրիտանիայի քաղաքացու մահվան պատճառով ՌԴ դեսպան Անդրեյ Կելինը կանչվել է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ։ Այս մասին հայտնում է «BBC»-ն։

Արտաքին գործերի քարտուղար Լիզ Թրասն իր հայտարարության մեջ ասել է, որ ցնցված է այդ լուրից։

«Ռուսաստանը պետք է ամբողջ պատասխանատվությունը կրի դրա համար», – ասվում է Լիզ Թրասի հայտարարության մեջ:

45-ամյա բրիտանացի Փոլ Արին ձերբակալվել էր ապրիլին՝ «Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունում» և մեղադրվել ռազմական գործողություններին որպես վարձկան մասնակցելու մեջ։ Բացի այդ, «Sky News»-ը գրում է, որ այսպես կոչված Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության օմբուսմեն Դարիա Մորոզովան սոցցանցում գրել է, որ Փոլն ուներ շաքարային դիաբետ, ինչպես նաև շնչառության, երիկամների և սրտանոթային խնդիրներ։

Մահացածի մայրը պնդում է, որ որդին շաքարային դիաբետ է ունեցել, ինսուլինի կարիք ուներ։

Նմանատիպ