Ուկրաինայում մեկնարկել է «Բայրակտար» անօդաչու թռչող սարքերի արտադրության գործարանի կառուցումը
Ուկրաինայում մեկնարկել է «Բայրակտար» անօդաչու թռչող սարքերի արտադրության գործարանի կառուցումը

Ուկրաինայում սկսվել է «Բայրակտար» անօդաչու թռչող սարքերի արտադրության գործարանի կառուցումը, այս մասին ուկրաինական լրատվամիջոցների եթերում հայտարարել է ռազմավարական արդյունաբերության պետնախարար Ալեքսանդր Կամիշինը։

Նրա խոսքով, շինարարության գործընթացը կտեւի երկու տարի, որից հետո ձեռնարկությունում կհավաքվեն «Բայրակտար TB2» անօդաչու թռչող սարքերը։

Կամիշինի խոսքով՝ արտադրվում են նաև «Ակինջի» և «Կիզիլելմա» մոդելներ, որոնց մի մասը կհամալրվի ուկրաինական շարժիչներով։