ՈՒկրաինայում քվեաթերթիկների 85 տոկոսը հաշվելուց հետո Վլադիմիր Զելենսկին ունի ձայների 73,20 տոկոսը
ՈՒկրաինայում քվեաթերթիկների 85 տոկոսը հաշվելուց հետո, նախագահի թեկնածու Վլադիմիր Զելենսկին ունի ձայների 73,20 տոկոսը: ՈՒկրաինայի կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով, գործող նախագահ Պետրո Պորոշենկոն ստացել է 24,46 տոկոս:
Տեղական մամուլի լրատվությամբ, նշված արդյունքը աննախադեպ է, քանզի նման մասշտաբի աջակցություն մինչ այս ոչ մի թեկնածու չի ստացել:
Նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքները ՈՒկրաինայի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հավանաբար հրապարակելու է ապրիլի 30-ին:
Ընտրողների ակտիվությունը 62 տոկոս էր: ՈՒկրաինայի կենտրոնական ընտրական հանձնաժողովում ասում են, որ ընտրություններն անց են կացվել առանց որևէ լուրջ խախտումների: