Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի փոխանցմամբ՝ Ուկրաինան հարվածներ է հասցրել Չելյաբինսկի մերձակայքում գտնվող օդանավակայանում տեղակայված կործանիչներին
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի հայտարարության համաձայն՝ Ուկրաինան հարված է հասցրել Չելյաբինսկի մոտակայքում գտնվող օդանավակայանում տեղակայված կործանիչներին։
Նրանց փոխանցմամբ՝ անօդաչու թռչող սարքերով հարձակում է իրականացվել Չելյաբինսկի մարզի «Շագոլ» օդանավակայանում տեղակայված մի քանի «Սու-57» տիպի կործանիչների և «Սու-34» տիպի ռմբակոծիչների վրա։
Հարձակումը տեղի է ունեցել ապրիլի 25-ին։ Գլխավոր շտաբի հայտարարության մեջ նշվում է, որ «Շագոլը» գտնվում է Ուկրաինայի սահմանից մոտ 1700 կիլոմետր հեռավորության վրա։
«Հասցված վնասների չափը ճշտվում է»,- հայտարարել են Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբում։
Ուկրաինական տելեգրամյան ալիքներում տարածվում են օդանավակայանի արբանյակային լուսանկարները, որոնք արվել են ապրիլի 17-ին և 26-ին։ Ինչպես հայտնում են բլոգերները, սա այն բանի տեսողական հաստատումն է, որ ռուսական ռազմական ինքնաթիռները վնասվել են։ Ռուսաստանում այս տեղեկությունների վերաբերյալ մեկնաբանություններ չեն արել։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը ապրիլի 25-ին հայտարարել էր, որ ուկրաինական դրոնները հարձակվել են Չելյաբինսկի մարզի վրա։ Տարածաշրջանի նահանգապետ Ալեքսեյ Տեկսլերի խոսքով՝ դրոնները փորձել են գրոհել «օբյեկտներից մեկը»։