Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարում է, որ ուկրաինացի զինվորները ազատագրել են Պոկրովսկի ուղղությամբ գտնվող Ուդաչնոյե բնակավայրը
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարում է, որ ուկրաինացի զինվորները ազատագրել են Պոկրովսկի ուղղությամբ գտնվող Ուդաչնոյե բնակավայրը

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարում է, որ ուկրաինացի զինվորականները Պոկրովսկի ուղղությամբ ազատագրել են Ուդաչնոյե բնակավայրը։

Գլխավոր շտաբում հայտնում են, որ գրոհային խմբերը փուլ առ փուլ մաքրազերծել են յուրաքանչյուր շենք և բնակավայրի վրա բարձրացրել են Ուկրաինայի դրոշը։

Հիշեցնենք, որ Պոկրովսկի ուղղությունը շարունակում է մնալ ճակատային գծի ամենաթեժ հատվածը։ Միևնույն ժամանակ, DeepState մեդիափրոջեկտը գրում է, որ Ռուսաստանի ուժերը գրավել են Վոսկրեսենկա գյուղը Դոնեցկի մարզում, ինչպես նաև առաջխաղացում ունեն Դնեպրոպետրովսկի և Խարկովի մարզերում։ Մասնավորապես, վերլուծաբանների տվյալներով՝ օկուպացիոն ուժերը առաջ են շարժվել Դնեպրոպետրովսկի մարզում՝ Մալիևկա բնակավայրի ուղղությամբ, ինչպես նաև Խարկովի մարզում՝ Կամենկա գյուղի ուղղությամբ։