Ուկրաինայի զինված ուժերը հայտնում են, որ Ռուսաստանը սկսել է ռմբակոծել Ուկրաինայի տարածքը հեռահար ռազմավարական ռմբակոծիչներով
Ուկրաինայի զինված ուժերը հայտնում են, որ Ռուսաստանը սկսել է ռմբակոծել Ուկրաինայի տարածքը հեռահար ռազմավարական ռմբակոծիչներով

«Ռուսաստանը սկսել է ռմբակոծել Ուկրաինայի տարածքը հեռահար «Տու-22M3 ռազմավարական ռմբակոծիչներով», – ասել է Ուկրաինայի Զինված ուժերի ռազմաօդային ուժերի խոսնակ Յուրի Իգնատը։

Համաձայն տարածված տեղեկությունների՝ սկզբում ռուսական ռազմական ավիացիան հարձակումներ է իրականացրել Ուկրաինայի հյուսիսից, իսկ ավելի ուշ՝ հարավից։

«Հակառակորդը մեզ անընդհատ վախեցնում է հրթիռային հարձակումներով։ Ցավոք սրտի, մենք դեռ միջոցներ չունենք այդ ինքնաթիռները վնասազերծելու համար, բայց վստահ եմ, որ կունենանք։ Եվ այդ ժամանակ մենք մի փոքր ավելի հեշտ կշնչենք»,- ասել է Յուրի Իգնատը։