Ուկրաինայի զինված ուժերը հայտարարել են ուկրաինացի հատուկ նշանակության ջոկատի էլիտար մարտիկների մահվան մասին

15:08, 29.02.2024

Ուկրաինայի զինված ուժերը հայտարարել են ուկրաինացի հատուկ նշանակության ջոկատի էլիտար մարտիկների մահվան մասին։

Ուկրաինայի Զինված ուժերի հատուկ գործողությունների ուժերը հայտարարել են, որ փետրվարի 28-ի գիշերը զոհվել են 73-րդ ռազմածովային հատուկ գործողությունների կենտրոնի զինծառայողներ։

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի տեղեկատվության համաձայն՝ «ուկրաինացի մարտիկները զոհվել են հատուկ առաջադրանքը կատարելուց հետո հիմնական խմբի ելքը ապահովելու ժամանակ»։

Մինչդեռ ռուսական Telegram-ի ալիքները պնդում են, որ ուկրաինական հատուկ ջոկատայինները փորձել են վայրէջք կատարել Խերսոնի մարզում, և որ առնվազն 20 ուկրաինացի զինծառայող է զոհվել ռուս զինվորների հետ բախումների ժամանակ։

Ինչպես հաղորդում է «BBC»–ի ռուսալեզու ծառայությունը, ուկրաինական հատուկ ջոկատայինները պատրաստվում էին շարժվել դեպի Սև ծովում գտնվող Խերսոնի մարզի ափամերձ կղզի, որը գրավելու դեպքում ուկրաինացիներին թույլ կտա հարվածել Խերսոնի մարզի հատվածին, որը մինչ այժմ օկուպացված է եղել Ռուսաստանի կողմից, ինչպես նաև Ղրիմի թերակղզու հյուսիս-արևմուտքը։

Նմանատիպ