Ուկրաինայի Խերսոն քաղաքում ռուսական հարձակման հետեւանքով յոթ մարդ է զոհվել
Ուկրաինայի Խերսոն քաղաքում ռուսական հարձակման հետեւանքով յոթ մարդ է զոհվել

Ռուսական հարձակման հետեւանքով Ուկրաինայի Խերսոն քաղաքում յոթ մարդ է զոհվել, այդ թվում՝ մեկ երեխա, հայտնում է Ուկրաինայի ՆԳ նախարար Իգոր Կլիմենկոն։

Կլիմենկոյի խոսքով, Շիրոկա Բալկա գյուղում սպանվել է մի զույգ, նրանց 23 օրական որդին և ևս մեկ տղամարդ, ծանր վիրավորվել է ամուսինների 12-ամյա որդին, իսկ հարևան գյուղում երկու մարդ սպանվել է, և մեկը վիրավորվել է։

«Ահաբեկիչները երբեք չեն դադարի սպանել խաղաղ բնակիչներին։ Ահաբեկիչներին պետք է կանգնեցնել. ստիպողաբար. Նրանք ուրիշ բան չեն հասկանում»,- ասել է Կլիմենկոն։