Ուկրաինայի Տորեցկ քաղաքի վրա Ռուսաստանի հարձակման արդյունքում երկու խաղաղ բնակիչ է զոհվել

11:20, 29.05.2024

 

Ուկրաինայի Դոնեցկի մարզի Տորեցկ քաղաքի վրա ռուսական կողմի հարձակման հետևանքով երկու խաղաղ բնակիչ է զոհվել։ Վնասվել են նաև բարձրահարկ բնակելի շենքերը։ Այս մասին տեղեկություն է տարածում ՏԻՄ-ը։

Դոնեցկի մարզի ռազմական վարչակազմի ղեկավար Վադիմ Ֆիլաշկինի խոսքով՝ ռուսական ուժերը երեք ռումբ են նետել քաղաքում։ Ըստ տեղեկությունների՝ հարձակումների հետեւանքով Տորեցկ քաղաքի հյուսիս-արեւմուտքում վիրավորվել է վեց մարդ։

Միաժամանակ ռուս զինվորականները հարձակվել են Օդեսա քաղաքի նավահանգստային օբյեկտների վրա։

Նմանատիպ