Ուկրաինայի ռազմածովային անօդաչու նավերով հարձակման արդյունքում Նովոռոսիյսկ նավահանգստում խոցվել է ռուսական ռազմանավ
Ուկրաինայի ռազմածովային անօդաչու նավերով հարձակման արդյունքում Նովոռոսիյսկ նավահանգստում խոցվել է ռուսական ռազմանավ

Ուկրաինական ռազմածովային անօդաչու նավերով հարձակման արդյունքում Նովոռոսիյսկ նավահանգստում ռուսական ռազմանավը լրջորեն վնասվել է,- հայտնում է «Reuters»-ը։

Ըստ «Caspian Pipeline Consortium»-ի՝ քաղաքացիական նավահանգիստը, որը տնօրինում է նավթի համաշխարհային պաշարների 2 տոկոսը և նաև հացահատիկ է արտահանում, ժամանակավորապես դադարեցրել է նավերի երթևեկությունը մինչև բնականոն աշխատանքը:

Ուկրաինայի հետախուզական ծառայության տվյալներով՝ հարձակման արդյունքում ռուսական դեսանտային նավը չի կարողանա մարտական ​​առաջադրանքներ կատարել։ Հաղորդվում է, որ ռուսական ռազմանավը չի կարող ինքնուրույն շարժվել։