Ուկրաինայի ռազմաօդային ուժերի տվյալներով՝ Ռուսաստանի կողմից Ուկրաինա արձակված 14 հրթիռներից և 17 կամիկաձե անօդաչուներից ոչնչացվել են 7 հրթիռներ և բոլոր 17 անօդաչու սարքերըok
Ուկրաինայի ռազմաօդային ուժերի տվյալներով՝ Ռուսաստանի կողմից Ուկրաինա արձակված 14 հրթիռներից և 17 կամիկաձե անօդաչուներից ոչնչացվել են 7 հրթիռներ և բոլոր 17 անօդաչու սարքերըok

 

Վերջին մի քանի ժամում Ռուսաստանը հարձակվել է Ուկրաինայի վրա 14 հրթիռներով և 17 «կամիկաձե» անօդաչու սարքերով։ Ուկրաինացի զինվորականները ոչնչացրել են յոթ հրթիռ և 17 անօդաչու թռչող սարք։ Այս մասին տեղեկություն է տարածում Ուկրաինայի ռազմաօդային ուժերը։

Բացի այդ, Խարկովի մարզի վրա ռուս զինվորականների կողմից իրականացված օդային հարձակման արդյունքում հրդեհ է բռնկվել, այրվել են բնակելի շենքեր, մեքենաներ, սակայն տուժածներ չկան։

Միաժամանակ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ վերջին 24 ժամում ՌԴ ՀՕՊ ուժերը ոչնչացրել են իրենց տարածքում հայտնաբերված ուկրաինական 87 ինքնաթիռ։

Ըստ տեղեկությունների՝ անօդաչու սարքեր են հայտնաբերվել Ռոստովի մարզի, Կուրսկի, Բելգորոդի և Ղրիմի տարածքում։ Ռոստովի մարզի նահանգապետի խոսքով՝ հարձակման հետեւանքով մի քանի բնակավայրեր մնացել են առանց էլեկտրականության։