Ուկրաինայի փոխվարչապետ - Կիևը Մոսկվային տեղեկացրել է, որ Մարիուպոլի հանձնման հարցը չի դիտարկվելու
Ուկրաինայի փոխվարչապետ - Կիևը Մոսկվային տեղեկացրել է, որ Մարիուպոլի հանձնման հարցը չի դիտարկվելու

Ուկրաինայի իշխանությունները հրաժարվել են Ռուսաստանին հանձնել Մարիուպոլը։ Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշչուկի խոսքով, Կիևն արդեն տեղեկացրել է Մոսկվային, որ քաղաքի հանձնման հարց չի քննարկվում։ Տեղեկությունը տարածում է «BBC»-ն։

Ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը առաջարկել էր տեղական ժամանակով ժամը 05:00-ն հանձնվել Մարիուպոլում ամրացված ուկրաինական զինվորներին։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ առաջարկին գրավոր պատասխան ստանալու դեպքում տեղական ժամանակով ժամը 10:00-ն բնակչության համար մարդասիրական միջանցքներ կբացի։

Ռուսաստանի պաշտպանության ազգային կառավարման կենտրոնի ղեկավար, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը հայտարարել է, որ տեղական պաշտոնյաները կկանգնեն «ռազմական տրիբունալի» առաջ, եթե չհամաձայնեն հանձնման պայմաններին։