Ուկրաինայի փոխվարչապետ. Այսօր նախատեսվում է Մարիուպոլից տարհանել կանանց, երեխաներին և տարեցներին

11:06, 20.04.2022

Այսօր նախատեսվում է Մարիուպոլից տարհանել կանանց, երեխաներին և տարեցներին,- ասել է Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշչուկը։

Իրինա Վերեշչուկի խոսքով՝ այսօր կեսօրին Զապոռոժյեում մարդասիրական միջանցք կբացվի Մանգուշով և Բերդյանսկով։

Հաշվի առնելով Մարիուպոլում տիրող աղետալի իրավիճակը՝ մեր ջանքերը կենտրոնացած են այս ուղղությամբ»,- ասել է Իրինա Վերեշչուկը։

Տագանրոգ փողոցում ժամը 14:00-ին կսկսվի տարհանվել ցանկացող քաղաքացիների հավաքը։

Վերեշչուկն ասաց, որ իրավիճակը տեղում բարդ է, ուստի երթուղիները կարող են փոխվել: Նա կոչ արեց քաղաքացիներին հետևել պաշտոնական տեղեկատվությանը։

Նմանատիպ