Ուկրաինայի պաշտպանության նախարարությունում հայտարարել են, որ Ռուսաստանն ավարտել է իր ուժերի վերախմբավորումը արևելքում և պատրաստ է հարձակման
Ուկրաինայի պաշտպանության նախարարությունում հայտարարել են, որ Ռուսաստանն ավարտել է իր ուժերի վերախմբավորումը արևելքում և պատրաստ է հարձակման։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Մոտուզյանիկը։
«Ներկայումս ագրեսորն ավարտել է զորքերի վերախմբավորումը՝ Արևելյան օպերատիվ գոտում գրոհ սկսելու համար։ Հարձակողական խմբերն ուժեղացվել են ռուսական հավելյալ ստորաբաժանումների տեղակայմամբ։ Ամենաինտենսիվ ռազմական գործողությունները տեղի են ունենում Սլոբոժանսկի և Դոնեցկի օպերատիվ շրջաններում»,- ասել է Մոտուզյանիկը։
Ըստ Մոտուզյանիկի՝ միաժամանակ Ռուսաստանը չի դադարում ուկրաինական ենթակառուցվածքների ուղղությամբ հրթիռակոծելն ու հրետանին։
«Ռուսական ավիացիայի օպերատիվ-մարտավարական թռիչքներն ավելացել են մեկուկես անգամ։ Օկուպանտը պատրաստվում է հարձակման Ուկրաինայի արևելքում՝ Դոնեցկի և Լուգանսկի շրջանների նկատմամբ լիակատար վերահսկողություն հաստատելու և Ղրիմի Ինքնավար Հանրապետության օկուպացված տարածքների հետ ցամաքային միջանցքի կայունությունն ապահովելու համար», – ասել է Մոտուզյանիկը։