Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ երկիրը ժամանակավորապես կորցրել է ելքը դեպի Ազովի ծով
Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ երկիրը ժամանակավորապես կորցրել է ելքը դեպի Ազովի ծով

Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ երկիրը ժամանակավորապես կորցրել է ելքը դեպի Ազովի ծով այն բանից հետո, երբ ռուսական ուժերը պաշարել են Մարիուպոլը։

«Reuters»-ի փոխանցմամբ՝ նավահանգստային քաղաքի տների 80%-ը վնասված կամ ավերված է։ Գործակալությունը, սակայն, գրում է, որ քաղաքի թատրոնի վրա հարձակման հետևանքով փլատակների տակ է մնացել մինչև հազար մարդ։

Փետրվարի 24-ին սկսված մարտերում Մարիուպոլի առաջին թիրախներից էին, քաղաքը հարավից սահմանակից է օկուպացված Ղրիմի թերակղզուն, իսկ հյուսիսում՝ օկուպացված Դոնեցկի շրջանին: