Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի տեղեկություններով՝ ռուսական գերությունից ազատվել են «Ազովստալի» 45 պաշտպաններ
Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի տեղեկություններով՝ ռուսական գերությունից ազատվել են «Ազովստալի» 45 պաշտպաններ

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի տեղեկություններով՝ ռուսական գերությունից ազատվել են «Ազովստալի» 45 պաշտպաններ։

«Նրանք բոլորը Ազգային գվարդիայի ստորաբաժանման անդամներ են, որը ստեղծվել է ինը տարի առաջ Ազովի ծովի ափին։ 35 շարքայիններ և սերժանտներ, 10 սպա: Նրանց թվում կան մարտիկներ, ովքեր ամուսնացել են Մարիուպոլը պաշտպանելիս։ Կա նաեւ մեր մարտիկը, որը Ռուսաստան լայնամասշտաբ ներխուժման սկզբից 2,5 տարի գտնվել է ռուսական գերության մեջ»,- գրել է Անդրեյ Երմակը։

Իր հերթին Ռուսաստանը հայտարարեց, որ դժվար բանակցությունների արդյունքում երեք ռուս օդաչուներ են վերադարձվել։