Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ
Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։

Էրդողանի և Երմակի հանդիպումը տեղի է ունեցել Ստամբուլում այսօր նախատեսված Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների բանակցություններից առաջ։

Ինչպես նշել է Երմակը, քննարկվել է Վլադիմիր Զելենսկու, Դոնալդ Թրամփի, Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Վլադիմիր Պուտինի հանդիպման հնարավորությունը։

«Խաղաղության գործընթացի դինամիկան մեզ համար մեծ նշանակություն ունի, քանի որ սա վերաբերում է Ռուսաստանի կողմից առևանգված իրական մարդկանց, իրական երեխաներին, և նրանք բոլորը պետք է վերադառնան տուն։ Մենք նաև քննարկել ենք Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ռուսաստանի նախագահ Պուտինի բարձր մակարդակի հանդիպման անհրաժեշտությունը, որպեսզի առաջ շարժվենք դեպի պատերազմի ավարտը՝ իրական բանակցությունների ճանապարհով», – գրել է Անդրեյ Երմակը։