Ուկրաինայի նախագահի գրասենյակը հերքում է ռուսական գազատարի պայթյունների հետ կապը
Ուկրաինայի նախագահի գրասենյակը հերքում է ռուսական գազատարի պայթյունների հետ կապը։ Ինչպես ասել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչ Միխայիլ Պոդոլյակը, նման պայթյունի կազմակերպումը պահանջում է մեծ տեխնիկական և ֆինանսական ռեսուրսներ։
«Ո՞վ ուներ այդ ամենը պայթյունի պահին: Միայն Ռուսաստանը»,- ասել է Պոդոլյակը։
Մինչ այդ «Wall Street Journal»-ը հետաքննական հոդված էր հրապարակել, ըստ որի ռուսական «Հյուսիսային հոսք» գազատարի պայթեցման ծրագիրը սկզբում հավանության է արժանացել Ուկրաինայի նախագահի կողմից, իսկ հետո չեղարկվել ԱՄՆ հատուկ ծառայությունների պահանջով։