Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը հրաժարական է տվել
Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը հրաժարական է տվել։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Զելենսկիի խոսքով՝ Երմակի հրաժարականի հետևանքով նախագահական վարչակազմում փոփոխություններ են նախատեսվում։
«Ռուսաստանը իսկապես ցանկանում է, որ Ուկրաինան սխալներ թույլ տա։ Մեր կողմից սխալներ չեն լինի։ Ես չեմ ուզում, որ մեր գործընկերները հարցեր ունենան Ուկրաինայի վերաբերյալ։ Որոշումը կայացված է», – նշել է Զելենսկին։
Ազգային կոռուպցիայի դեմ պայքարի բյուրոն այսօր խուզարկել է Անդրեյ Երմակի գրասենյակը։ Երմակն ինքը հաստատել է տեղեկատվությունը։ Նա ասել է, որ համագործակցում է իրավապահ մարմինների հետ և կոռուպցիայի դեմ պայքարի բյուրոյի աշխատակիցներին տվել է «տուն մուտք գործելու լիակատար հնարավորություն»։