Ուկրաինայի նախագահի աշխատակազմը հայտարարում է, որ ԱՄՆ-ի կողմից ներկայացված խաղաղության ծրագիրն այլևս գոյություն չունի իր սկզբնական տեսքով
Ուկրաինայի նախագահի աշխատակազմը հայտարարում է, որ ԱՄՆ-ի կողմից ներկայացված խաղաղության ծրագիրն այլևս գոյություն չունի իր սկզբնական տեսքով

Ուկրաինայի նախագահի աշխատակազմը հայտարարում է, որ ԱՄՆ-ի կողմից ներկայացված խաղաղության ծրագիրն այլևս գոյություն չունի իր սկզբնական տեսքով։ Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Ալեքսանդր Բևզը հայտարարում է, որ ԱՄՆ պատվիրակության հետ բանակցություններից հետո որոշ կետեր հանվել են, իսկ որոշները՝ փոփոխվել։

«Ուկրաինական կողմի ոչ մի դիտողություն անպատասխան չի մնացել», – ասել է Ալեքսանդր Բևզը։

Ըստ Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ներկայացուցչի՝ ամենախնդրահարույց հարցերի վերաբերյալ վերջնական որոշումները կկայացնեն Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։