Ուկրաինայի նախագահը Մեծ Բրիտանիային հրավիրել է միանալ այն ծրագրին, որի շրջանակներում ՆԱՏՕ-ի երկրները Միացյալ Նահանգներից գնում են Ուկրաինայի համար անհրաժեշտ զենքը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Մեծ Բրիտանիային հրավիրել է ծրագրին մասնակցելու, որի շրջանակներում ՆԱՏՕ-ի երկրները Ուկրաինայի համար անհրաժեշտ սպառազինություն են գնում ԱՄՆ-ից։
Վլադիմիր Զելենսկու խոսքով՝ Մեծ Բրիտանիայի վարչապետի հետ հանդիպմանը Ալյասկայում քննարկվել են Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի սպասվող հանդիպման հեռանկարները, ինչպես նաև Ուկրաինայի անվտանգության երաշխիքների հարցը։
«Մանրամասն քննարկեցինք անվտանգության երաշխիքները, որոնք աշխարհի համար իրականում ավելի կայունություն կապահովեն, եթե ԱՄՆ-ն կարողանա ստիպել Ռուսաստանին դադարեցնել սպանությունները և սկսել իրական, էական դիվանագիտություն», – հայտարարել է Ուկրաինայի նախագահը։
Նրա խոսքով՝ Մեծ Բրիտանիայի վարչապետի հետ հանդիպման ընթացքում քննարկվել է նաև Ուկրաինայի բանակի և պաշտպանական արդյունաբերության աջակցությունը։ Զելենսկին Մեծ Բրիտանիային հրավիրել է մասնակցել այն ծրագրին, որի միջոցով ՆԱՏՕ-ի երկրները Ուկրաինայի համար անհրաժեշտ զինտեխնիկա են գնում ԱՄՆ-ից։
Ուկրաինայի նախագահի խոսքով՝ քննարկվել է նաև անօդաչու թռչող սարքերի արտադրության հարցը։ Նրա խոսքով՝ Ուկրաինան ունի դրանց արտադրության հնարավորություն, և ներդրումները այս ոլորտում կարող են ռազմավարական մակարդակում փոխել իրավիճակը։
Հիշեցնենք, որ Ուկրաինայի նախագահը այսօր գտնվում է Լոնդոնում, որտեղ հանդիպել է վարչապետ Կիր Սթարմերին։