Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան դիմել է ԱՄՆ-ին միջնորդության խնդրանքով՝ Սուրբ Զատկի տոների ընթացքում ռուսական կողմից հրադադար հաստատելու նպատակով
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան դիմել է ԱՄՆ-ին միջնորդության խնդրանքով՝ Սուրբ Զատկի տոների ընթացքում ռուսական կողմից հրադադար հաստատելու նպատակով

Ուկրաինան դիմել է Միացյալ Նահանգներին միջնորդության խնդրանքով՝ Սուրբ Զատկի ժամանակաշրջանում ռուսական կողմից հրադադար հաստատելու հարցով։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։

«Բոլորս տեսանք ռուսական կողմի արձագանքը լրատվամիջոցներում. նրանք, հավանաբար, պատրաստ չեն դրան։ Մենք մեր խնդրանքը փոխանցել ենք ամերիկյան կողմին։ Չգիտեմ՝ նրանք հնարավորություն կունենա՞ն կրկին փոխանցել իրենց ուղերձը ռուսներին։ Տեսնենք։ Սուրբ Զատկի տոնին հրադադար հաստատելու մեր առաջարկը մնում է ուժի մեջ»,- նշել է Ուկրաինայի նախագահը։

Տեղեկության համար նշենք, որ Վոլոդիմիր Զելենսկին ավելի վաղ ևս հայտարարել էր, որ Ուկրաինան պատրաստ է Սուրբ Զատկի տոնի ընթացքում հրադադարի։